17:50  ,  11 հուլիսի, 2020

Հակիմ Զիեշը միացել է Լոնդոնի «Չելսիին» (ֆոտո)

Հոլանդական «Այաքսից» «Չելսի» տեղափոխված Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Հակիմ Զիեշը միացել է լոնդոնյան ակումբին եւ առաջին մարզումն է անցկացրել նոր թիմի մարզաբազայում։

26-ամյա ֆուտբոլիստը փետրվարին էր պայմանագիր կնքել «Չելսիի» հետ, սակայն մրցաշրջանն ավարտեց «Այաքսում»։

Զիեշի տեղափոխության դիմաց «Չելսին» վճարել է 40 միլիոն եվրո: Եւս 4 միլիոն եվրո «Այաքսը» կստանա բոնուսների տեսքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս