16:50  ,  11 հուլիսի, 2020

«Լիվերպուլը» միայն մեկ դեպքում ձեռք կբերի Տիագո Ալկանտարային

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» պատրաստ է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարային, տեղեկացնում է ESPN-ը:

«Լիվերպուլը» ձեռք կբերի 29-ամյա Ալկանտարայի տրանսֆերային իրավունքը, եթե կարողանա ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել թիմի ֆուտբոլիստներից մեկին:

Անգլիական ակումբը պատրաստ է Տիագո Ալանտարային վճարել տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ։ Նրա տրանսֆերը գնահատվում է 35 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Ալկանտարան «Բավարիայի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Տիագո Ալկանտարան արդեն հրաժեշտ է տվել «Բավարիայում» իր թիմակիցներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում