14:56  ,  11 հուլիսի, 2020

Վիլիանը որոշել է՝ որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը ցանկանում է կարիերան շարունակել «Տոտենհեմում», տեղեկացնում է The Sun-ը:

31-ամյա Վիլիանի՝ «Տոտենհեմ» տեղափոխության հարցում մեծ դեր կարող է ունենալ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը մարզել է Վիլիանին «Չելսին» գլխավորելու ժամանակահատվածում:

Վիլիանի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ, ինչը նշանակում է, որ «Տոտենհեմը» հնարավորություն ունի անվճար ձեռք բերել Վիլիանին:

Վիլիանը «Չելսի» է տեղափոխվել 2013 թվականին Մախաչկալայի «Անժիից» 30 միլիոն ֆունտ ստերլինգով։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև այս տարվա հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English