13:51  ,  11 հուլիսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է «Ռոմային»

Իտալական «Ռոման» չի կարողացել համաձայնության գալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ անգլիացի կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգի տեղափոխության հարցում:

Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Ռոման» 2.6 միլիոն ֆունտ է առաջարկել Սմոլինգին ևս 1 մրցաշրջան վարձակալությամբ թիմում պահելու և ևս 13 միլիոն եվրո՝ 2021 թվականին նրա տրանսֆերային իրավունքը գնելու համար: «Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է առաջարկը:

«Ռոման» առաջիկայում նոր առաջարկ կկատարի մանչեսթերյան ակումբին:

Հիշեցնենք, որ Քրիս Սմոլինգը վարձակալությամբ «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում