12:16  ,  11 հուլիսի, 2020

Կուրտուան բացառիկ նվաճման է հասել

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան յուրահատուկ նվաճման է հասել Լա Լիգայի 35-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում:

Bleacher Report-ի հաղորդմամբ՝ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Ալավեսի» դեմ հանդիպումը 18-րդն էր, որը Կուրտուան անցկացրեց առանց գոլ բաց թողնելու: 1988 թվականից հետո «Ռեալի» որևէ դարպասապահի չէր հաջողվել նման արդյունք գրանցել:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթանակ տարավ «Ալավեսի» նկատմամբ 2:0 հաշվով:

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում Արքայական ակումբը առաջատար է՝ 80 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում