11:41  ,  11 հուլիսի, 2020

Մոուրինյո. Իմ գլխավորությամբ «Տոտենհեմը» տիտղոսներ է նվաճելու

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է անգլիական ակումբում իր ծրագրերի մասին:

«Որքա՞ն ժամանակ պահանջվեց Կլոպից հաղթող թիմ ստանալու համար: Նա ձեռք բերեց աշխարհի լավագույն դարպասապահներից մեկին, հետո աշխարհի լավագույն պաշտպաններից մեկին և այսպես շարունակ:

Ես լավատեսորեն եմ տրամադրված: Վստահ եմ, որ իմ գլխավորությամբ «Տոտենհեմը» տիտղոսներ է նվաճելու»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 34 տուրերից հետո «Տոտենհեմը» 49 միավորով մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս