11:15  ,  11 հուլիսի, 2020

Զիդան. Կցանկանայի, որ VAR-ը չկիրառվեր ֆուտբոլում

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա Լիգայի 35-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղից հետո խոսել է VAR համակարգի աշխատանքի շուրջ ծավալվող քննարկումների մասին:

«VAR համակարգը ֆուտբոլում օգտագործվում է, որպեսզի որևէ վիճահարույց դրվագ իր ազդեցությունը չունենա վերջնական արդյունքի վրա:

Կցանկանայի, որ VAR-ը չկիրառվեր ֆուտբոլում, որպեսզի մարդիկ տեսնեին, որ առանց դրա հնարավոր չէ»,- Զիդանի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմյեր լիգայի ղեկավարությունը մրցաշարի 34-րդ տուրում VAR-ի ընդունած 3 որոշում համարել էր սխալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English