01:57  ,  11 հուլիսի, 2020

«Ռեալի» 8-րդ անընդմեջ հաղթանակը Պրիմերայում (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի վերջին խաղում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Ալավեսի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

11-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը, իսկ 50-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոյին, որը կրկնապատկեց հաշիվը։

«Ռեալը» 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրիմերայում եւ 80 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Արքայական թիմը 4 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայի» նկատմամբ։ «Ալավեսը» 17-րդն է՝ 35 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ռեալ» - «Ալավես»՝ 2։0 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 11, 11մ, Մարկո Ասենսիո, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում