09:47  +04,  11 հուլիսի, 2020

Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Իսպանիայի առաջնության հունիսի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Հունիսին տեղի ունեցած 5 խաղերում Բենզեման խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 33 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:

Նշենք, որ «Ռեալը» հաղթանակ է տարել հունիսին անցկացրած բոլոր խաղերում և այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս