22:37  +04,  10 հուլիսի, 2020

Պրեմյեր լիգա․ Հունիսի լավագույն խաղացողն ու մարզիչը (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվել է Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ։

Նա առաջ է անցել «Վուլվերհեմփթոնի» պաշտպան Քոնոր Կոդիից եւ հարձակվող Ռաուլ Խիմենեսից, «Սաութհեմփթոնի» հարձակվող Դենի Ինգսից, «Նյուքասլի» կիսապաշտպան Ալան Սեն-Մաքսիմենից եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարտիալից։

Ֆերնանդեշը լավագույնն էր ճանաչվել նաեւ փետրվարին։ Պրեմյեր լիգայի պատմության մեջ երկու ամիս անընդմեջ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել են նաեւ Մոհամեդ Սալահը, Ջեյմի Վարդին, Հարի Քեյնը, Կրիշտիանու Ռոնալդուն, Դենիս Բերգկամպը եւ Ռոբի Ֆաուլերը։

Պրեմյեր լիգայի լավագույն մարզիչի մրցանակը հունիսի հանդիպումների արդյունքում ստացել է «Վուլվերհեմփթոնի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն։

Հունիսին «Վուլվերհեմփթոնը» 1։0 հաշվով հաղթել է «Աստոն Վիլային», նույն հաշվով՝ «Բորնմուտին», 2։0 հաշվով՝ «Վեստ Հեմին»։

Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում էին նաեւ Սթիվ Բրյուսը («Նյուքասլ»), Ֆրենկ Լեմպարդը («Չելսի») եւ Ուլե-Գունար Սուլշերը («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ