21:12  +04,  10 հուլիսի, 2020

Ագուերոն չի օգնի «Մանչեսթեր Սիթիին» «Ռեալի» դեմ խաղում

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն չի մասնակցի Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպմանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։ Այդ մասին հայտնել է մանչեսթերյան թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ նշելով, որ Ագուերոն չի հասցնի վերականգնվել ծնկահոդի վնասվածքից հետո, փոխանցում է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։

32-ամյա ֆուտբոլիստը մենիսկի վնասվածքը ստացել էր հունիսի 22-ին «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խաղում։ «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 5։0 հաշվով։ Հունիսի 24-ին Ագուերոն վիրահատվել էր։

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին Անգլիայում։ Մադրիդում 2։1 հաշվով հաղթել է մանչեսթերյան ակումբը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս