18:50  ,  10 հուլիսի, 2020

Գվարդիոլա․ Վստահ եմ, որ «Մանչեսթեր Սիթին» չի զրկվի Չեմպիոնների լիգայից

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վստահ է, որ Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանը կբավարարի ակումբի բողոքարկումը եւ կբեկանի ՈւԵՖԱ-ի որոշումը, որով մանչեսթերյան ակումբը ֆինանսական «արդար խաղի» կանոնները խախտելու հետեւանքով երկու տարով հեռացվել է եվրագավաթային մրցաշարերից։

«Ամեն մրցաշրջանի նպատակը Չեմպիոնների լիգայում խաղալն է եւ տիտղոսը նվաճելու համար հնարավոր ամեն ինչ անելը։ Վստահ եմ, որ երկուշաբթի կլինի արդարացում, քանի որ տեսել եմ ակումբի փաստարկները եւ վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում կլինենք Չեմպիոնների լիգայում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Վճռաբեկ դատարանը որոշումը կհրապարակի հուլիսի 13-ին։ «Մանչեսթեր Սիթին» նաեւ տուգանվել է 30 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում