17:48  ,  10 հուլիսի, 2020

Կլոպ․ Հենդերսոնը չի վիրահատվի եւ կկարողանա բարձրացնել չեմպիոնական գավաթը

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ թիմի ավագ, անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը Պրեմյեր լիգայի 34-րդ տուրի խաղում ստացած ծնկի վնասվածքից հետո վիրահատության կարիք չունի։ «Լիվերպուլն» այդ խաղում 3։1 հաշվով հաղթել էր «Բրայթոնին»։

«Վատագույն նորություններից լավագույնն այն է, որ Հեդերսոնն ունի ծնկի վնասվածք, բայց վիրահատության անհրաժեշտություն չկա։ Նա այս մրցաշրջանում այլեւս չի խաղա եւ կվերադառնա հաջորդ մրցաշրջանի սկզբում։ Բոլորս կարեկցում ենք նրան։ Ահավոր պահ է։

Հենդերսոնը միշտ կռվում է ցավի դեմ, բայց այդ դրվագում անմիջապես հասկացավ, որը մի բան կատարվել է։ Նրա վնասվածքն ազդել է բոլորիս տրամադրության վրա։

Հենդերսոնը կկարողանա բարձրացնել չեմպիոնական գավաթը, նա արժանի է դրան»,- Կլոպի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն։

Պրեմյեր լիգայի մնացած տուրերում «Լիվերպուլը» կմրցի «Բարնլիի», «Արսենալի», «Չելսիի» եւ «Նյուքասլի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English