16:45  ,  10 հուլիսի, 2020

Պոգբան նշել է ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր նպատակները

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան նշել է, թե ինչ խնդիր է դրված իր թիմի առաջ ընթացիկ մրցաշրջանում:

«Մենք գոհ ենք վերջին շրջանում մեր մրցելույթներից: Ակումբը լավ մարզավիճակում է և կարողանում է գեղեցիկ հաղթանակներ տանել ուժեղ մրցակիցների դեմ պայքարում:

Այս մրցաշրջանում մեր գլխավոր նպատակները Անգլիայի գավաթի խաղարկությունում և Եվրոպայի լիգայում հաղթանակներն են»,- Պոգբայի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի 34-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 58 միավոր և 5-րդն է մրցաշարային աղյուսակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում