16:10  ,  10 հուլիսի, 2020

Պրեմյեր լիգա. VAR-ը 3 սխալ որոշում է ընդունել (ֆոտո)

Անգլիայի Պրեմյեր լիգայի ղեկավարությունը կարծիք է հայտնել մրցաշարի 34-րդ տուրում VAR-ի ընդունած վիճահարույց որոշումների վերաբերյալ:

Ըստ Պրեմյեր լիգայի՝ «Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում VAR համակարգը չպետք է 11 մետրանոց հարված նշանակեր «Աստոն Վիլայի» դարպասին, քանի որ վիճահարույց դրվագում կանոնները խախտում են ոչ թե պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի դեմ պայքարում, այլ հենց Ֆերնանդեշն է ոտքով հարվածում մրցակցի պաշտպանին:

VAR-ի հաջորդ սխալը տեղի է ունեցել «Բորնմութ» - «Տոտենհեմ» հանդիպման ընթացքում: Պրեմյեր լիգան կարծում է, որ խաղային դրվագներից մեկում պետք է 11 մետրանոց հարված նշանակվեր «Բորնմութի» դարպասին, երբ խաղի կանոնները խախտվել էր Հարի Քեյնի դեմ պայքարում:

Երրորդ սխալը գրանցվել է «Էվերտոն» - «Սաութհեմփթոն» հանդիպման ընթացքում: Պրեմյեր լիգայի կարծիքով՝ «Էվերտոնի» դարպասին սխալմամբ է նշանակվել 11 մետրանոց հարված:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English