15:09  +04,  10 հուլիսի, 2020

«Լոռի» - «Արարատ» հանդիպումը տեղի չի ունենա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է ընդունել չեղարկել Բարձրագույն խմբի 28-րդ տուրի «Լոռի» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը:

«Հաշվի առնելով, որ «Լոռի» թիմի դարպասապահ Վարդան Շահատունու COVID-19 թեստը դրական պատասխան է տվել, իսկ մի քանի ֆուտբոլիստներ ունեն ջերմություն և հիվանդ են թոքաբորբով, ինչպես նաև «Արարատի» գրությունն առ այն, որ ակումբը ևս անհրաժեշտ է համարում չեղարկել վերջին տուրի հանդիպումը, որը մարզական տեսանկյունից որևէ նշանակություն չունի՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, որոշում է կայացրել չեղարկել «Լոռի ՖԱ» - «Արարատ» հանդիպումը և երկու թիմերին էլ միավոր չշնորհել»,- ասված է ՀՖՖ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Լոռի» - «Արարատ» հանդիպումը նախատեսված էր անցկացնել հուլիսի 14-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս