13:44  ,  10 հուլիսի, 2020

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Քուվեյթի թիմի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցակցնի Քուվեյթի թիմի հետ, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Երևանում:

Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 5-ին: Հայաստանի ազգային ընտրանու մրցակիցը Ազգերի լիգայի մրցաշարում կլինի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով