13:15  ,  10 հուլիսի, 2020

Դե Խեան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդակիր

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան ռեկորդի հեղինակ է դարձել Պրեմյեր լիգայի 34-րդ տուրի «Աստոն Վիլայի» դեմ խաղում:

Դե Խեայի համար «Աստոն Վիլայի» դեմ հանդիպումը 399-րդն էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Այս ցուցանիշով 29-ամյա դարպասապահը դարձավ մանչեսթերյան ակումբի կազմում ամենաշատ հանդիպումներ անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստը:

Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելն է, որն ակումբի կազմում մասնակցել է 398 հանդիպման:

Հիշեցնենք, որ Դավիդ Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2011 թվականին «Աթլետիկ Բիլբաոյից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English