11:54  ,  10 հուլիսի, 2020

Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը, մարզիչն ու հայտնությունը

Գերմանիայի ֆուտբոլիստների միությունը (VDV) ներկայացրել է Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին, մարզիչին և հայտնությանը: Բոլոր անվանակարգերում հաղթողները չեմպիոն «Բավարիայի» ներկայացուցիչներն են:

Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը ստացած ձայների թվով առաջ է անցել «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյից և «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխից:

Լավագույն մարզիչ է ճանաչվել Հանս-Դիտեր Ֆլիկը, որը ստացել է ընդհանուր ձայների 58 տոկոսը:

Մրցաշրջանի հայտնություն ճանաչվել է «Բավարիայի» 19-ամյա կիսապաշտպան Ալֆոսնո Դևիսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս