11:26  ,  10 հուլիսի, 2020

Գատուզոն նոր պայմանագիր կկնքի «Նապոլիի» հետ

Իտալական «Նապոլիի» ղեկավարությունը համաձայնության է եկել թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ:

Sky Italia-ի հաղորդմամբ՝ Գատուզոյի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի հունիս:

Հիշեցնենք, որ 42-ամյա Գատուզոն «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի վերջին: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:

Ա Սերիայի 31 տուրերից հետո «Նապոլին» այժմ ունի 51 միավոր և մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս