10:57  ,  10 հուլիսի, 2020

Իբրահիմովիչ. Ես այն ֆուտբոլիստը չեմ, որը պետք է խաղա Եվրոպայի լիգայում

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է միլանյան ակումբում իր ապագայի մասին:

«Իբրահիմովիչը խաղում է նրա համար, որպեսզի հաղթի, հակառակ դեպքում ես կնստեի տանը:

Մրցաշրջանի ավարտին դեռ մի քանի հանդիպում կա, և ես միայն այդ ժամանակ որոշում կընդունեմ: Իբրահիմովիչն այն ֆուտբոլիստը չէ, որը պետք է խաղա Եվրոպայի լիգայում»,- 38-ամյա հարձակվողի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Ավելի վաղ Իբրահիմովիչը, որը «Միլան» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտարարել էր, որ երջանիկ է զգում իրեն թիմոււմ և մտածում է «Միլանի» հետ նոր պայմանագիր կնքելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English