10:20  ,  10 հուլիսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Աստոն Վիլային»: Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

Ակումբի պատմության մեջ առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմյեր լիգայում 4 հանդիպում անընդմեջ հաղթանակ տարավ 3 և ավելի գոլի առավելությամբ:

Նման արդյունք նախկինում հաջողվել է գրանցել «Լիվերպուլին» 1987 թվականին:

Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ 58 միավորով 5-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում