01:48  +04,  10 հուլիսի, 2020

«Ինտերն» ու «Վերոնան» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 31-րդ տուրում Միլանի «Ինտերն» ուժերը չափեց «Վերոնայի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

Խաղի հաշիվը երկրորդ րոպեին բացեց «Վերոնայի» սերբ կիսապաշտպան Դարկո Լազովիչը: 49-րդ րոպեին «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան խփեց պատասխան գոլը, իսկ 55-րդ րոպեին «Վերոնայի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն դարձավ ինքնագոլի հեղինակ: 86-րդ րոպեին «Վերոնայի» պորտուգալացի կիսապաշտպան Միգել Վելոզուն խփեց իր թիմի երկրորդ գոլը:

31-րդ տուրից հետո «Ինտերը» 65 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: «Վերոնան» ունի 43 միավոր և 9-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Վերոնա» - «Ինտեր»՝ 2:2

Դարկո Լազովիչ, 2, Միգել Վելոզու, 86 - Անտոնիո Կանդրևա, 49, Ֆեդերիկո Դիմարկո, 55 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ