23:54  ,  9 հուլիսի, 2020

«Ռեալը» պատրաստ է վաճառել թիմի հարձակվողին

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել թիմի սերբ հարձակվող Լուկա Յովիչին, տեղեկացնում է Marca-ն:

Արքայական ակումբն այլևս հույսեր չի կապում 22-ամյա հարձակվողի հետ և ցանկանում է վաճառել նրա տրանսֆերային իրավունքը, այլ ոչ թե վարաձակալության հանձնել նրան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յովիչի տեղափոխության շուրջ «Ռեալի» հետ բանակցություններ է սկսել իտալական «Միլանը»:

Լուկա Յովիչն անցած ամռանը 60 միլիոն եվրոյով է տեղափոխվել Մադրիդ գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտից», սակայն չամրապնդվեց ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հիմնական կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English