22:15  +04,  9 հուլիսի, 2020

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները չեն անցկացվի չեզոք ստադիոններում

ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը քննարկել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանն ավարտելու համար ստեղծված նոր ձևաչափը փոփոխությունների ենթարկելու հնարավորությունը:

Որոշում է ընդունվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներն անցկացնել ոչ թե չեզոք ստադիոններում, ինչպես նախապես որոշել էր ՈւԵՖԱ-ն, այլ այն ստադիոններում, որտեղ պետք է տեղի ունենային հանդիպումները:

Քառորդ եզրափակիչից սկսած զույգերը կանցկացնեն մեկական հանդիպում չեզոք խաղադաշտում։  

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը 8 թիմերի մասնակցությամբ կանցկացվի օգոստոսի 12-23-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս