Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտարարել է, որ թիմի լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից:
«Դժվար է գտնել մի ֆուտբոլիստը, որը կարող է փոխարինել Միլիկին: Եթե ֆուտբոլիստը գտնում է, որ իր ժամանակը թիմում լրացել է, ապա մենք չենք կարող համոզել նրան հետ կանգնել:
Արկադիուշ Միլիկն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա, և մենք չենք խանգարի նրան»,- Գատուզոյի խոսքը փոխանցում է Football Italia-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ռոման»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում