21:44  +04,  9 հուլիսի, 2020

Գատուզո. Միլիկը ցանկանում է հեռանալ, և մենք չենք խանգարի նրան

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտարարել է, որ թիմի լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից:

«Դժվար է գտնել մի ֆուտբոլիստը, որը կարող է փոխարինել Միլիկին: Եթե ֆուտբոլիստը գտնում է, որ իր ժամանակը թիմում լրացել է, ապա մենք չենք կարող համոզել նրան հետ կանգնել:

Արկադիուշ Միլիկն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա, և մենք չենք խանգարի նրան»,- Գատուզոյի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ռոման»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ