19:47  ,  9 հուլիսի, 2020

Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ նախագահի խորհրդականներ

Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդականներ, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՀ կառավարության հետ կապերի գծով խորհրդական (հասարակական հիմունքներով):

Դեսին քաղաքի փոխքաղաքապետ, FeedConstruct սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և դատա մատակարարող ընկերության դեսպան Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով