18:40  ,  9 հուլիսի, 2020

Թովմաս Գրիգորյանը սթափվելու և իրականության հետ առերեսվելու կոչ է արել

«Լոռի» ՖԱ-ի նախագահ Թովմաս Գրիգորյանը մեկնաբանել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի բաց նամակը՝ ուղղված «Շիրակի» երկրպագուներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին: Արմեն Մելիքբեկյանն այդ նամակով պատասխանել էր Գյումրին ներկայացնող ակումբի նախագահ Արման Սահակյանի քննադատությանը։

«Ընթերցեցի Արմեն Մելիքբեկյանի բաց նամակը։ «Շիրակի» նախագահ Արման Սահակյանի մեծագույն սխալի հետևանքն է, երբ նա ՀՖՖ ընտրությունների ժամանակ մեծ աջակցություն ցուցաբերեց Մելիքբեկյանին, դե իսկ այսօր քաղում է հենց այդ սխալի պտուղները։

Արդյունքում մեր ֆոտբոլում ծառացած խնդիրներն այնքան շատ են, որ և երբեք չեն եղել այսպիսին։

Կոչ եմ անում սթափվելու և առերեսվելու իրականության հետ»,- գրել է Թովմաս Գրիգորյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում