18:08  ,  9 հուլիսի, 2020

«Ռեալի» հարձակվողը կորոնավիրուսի 2 թեստ է հանձնել

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կորոնավիրուսի թեստ է հանձնել: Այս մասին հայտարարել է Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

«Վինիսիուսը կորոնավիրուսի թեստ է հանձնել, սակայն թեստի հետ կապված խնդիրներ են առաջացել: Նա երկրորդ թեստն է հանձնել, և մենք հիմա սպասում ենք թեստի պատասխանին:

Հուսով եմ, որ Վինիսիուսի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվի և նա կկարողանա օգնել մեզ առաջիկա խաղերում»,- Զիդանի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին Երևանի ժամանակով 23:55-ին: Արքայական ակումբի մրցակիցը կլինի «Ալավեսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում