20:17  ,  9 հուլիսի, 2020

Սուլշեր. Մեզ հարկավոր են փորձառու ֆուտբոլիստներ, ովքեր կօգնեն խաղադաշտում վազվզող երեխաներին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի հետ համագործակցությունը երկարաձգելու մասին:

«Շատ ուրախ եմ, որ Մատիչը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Նա իսկական պրոֆեսիոնալ է, որը մեծ դեր ունի «Մանչեսթեր Յունայթեդի» հաջողություններում:

Մեզ հարկավոր են փորձառու ֆուտբոլիստներ, ովքեր կօգնեն խաղադաշտում վազվզող երեխաներին»,- Սուլշերի խոսքը փոխանցում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ 31-ամյա Նեմանյա Մատիչի նոր պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում