17:47  ,  9 հուլիսի, 2020

The Athletic. Եթե Մեսին մի փոքր էլ բարկանա, ապա պաշտոնանկ կանի «Բարսելոնայի» նախագահին

The Athletic պարբերականը անդրադարձել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ազդեցությանը կատալոնական ակումբում:

Աղբյուրը նշում է, որ Մեսին դժգոհ է «Բարսելոնայում» ստեղծված իրավիճակից, ակումբի ղեկավարության և մարզչական շտաբի աշխատանքից:

«Եթե Մեսին մի փոքր էլ բարկանա, ապա կօգտագործի իր կարմիր կոճակը և պաշտոնանկ կանի ակումբի նախագահին»,- ասված է հոդվածում:

Ավելի վաղ իսպանական մարզական պարբերականները տեղեկացրել էին, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները լարված հարաբերություններ ունեն թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի և ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում