13:16  ,  9 հուլիսի, 2020

Ֆերնանդո Ալոնսոն «Ռենոյում» կստանա 19 միլիոն դոլար

38-ամյա իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն «Ռենոյում» կստանա տարեկան 15 միլիոն ֆունտ ստերլինգ (19 միլիոն դոլար) աշխատավարձ, հաղորդում է բրիտանական The Sun-ը։ Ալոնսոն ֆրանսիական թիմի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր եւ Ֆորմուլա-1 կվերադառնա հաջորդ տարի։

Ալոնսոն «Ռենոյում» հանդես է եկել 2003-2006 եւ 2008-2009 թվականներին։ Հենց այս թիմի հետ է նա նվաճել Ֆորմուլա-1-ի երկու չեմպիոնական տիտղոսները։ Այնուհետեւ նա տեղափոխվեց «Ֆերարի», որի կազմում անցկացրեց 2010-2014 թվականների մրցաշրջանները։

Դրանից հետո «Մաքլարենում» չորս մրցաշրջան անցկացնելուց հետո Ալոնսոն 2018-ին հեռացել էր Ֆորմուլա-1-ից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում