12:55  ,  9 հուլիսի, 2020

Հանդիպման լավագույն խաղացող ճանաչված Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը (ֆոտո)

Whoscored.com-ը ներկայացրել է «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Պարմայի» դեմ Իտալիայի առաջնության 31-րդ տուրի տնային խաղում։

Մխիթարյանը 2 հարված է կատարել դարպասին, 1 հարված՝ դարպասի ուղղությամբ։ Նրա 34 փոխանցումից թիմակիցներին հասել է 82․4 տոկոսը։

31-ամյա ֆուտբոլիստը կատարել է 5 առանցքային փոխանցում, 6 անգամ խլել է գնդակը։

Մխիթարյանը կանոնները խախտել է 2 անգամ՝ ստանալով նաեւ դեղին քարտ։ Նրա դեմ գրանցվել է 2 խախտում։

Մխիթարյանը ստացել է 8․50 գնահատականը՝ ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող։

Հիշեցնենք, որ «Ռոման» տարել է կամային հաղթանակ 2։1 հաշվով։ Մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած եւ 89 րոպե անցկացրած Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում