12:09  ,  9 հուլիսի, 2020

«Մանչեսթեր Սիթիի» ռեկորդը

Անգլիայի առաջնության 34-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» սահմանել է Պրեմյեր լիգայի ռեկորդ՝ ճշգրիտ փոխանցումների տոկոսով՝ 93,7։

Կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 5։0 հաշվով հաղթել էր «Նյուքասլին», իսկ ֆուտբոլիստների 840 փոխանցումից 787-ը հասել նպատակին։

Պրեմյեր լիգայում փոխանցումների տոկոսային հաշվարկը կատարվում է 2003-2004 թվականների մրցաշրջանից։

«Մանչեսթեր Սիթին» 69 միավորով երկրորդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում