10:11  ,  9 հուլիսի, 2020

Սետիեն․ Գերազանց չխաղացինք

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Էսպանյոլի» նկատմամբ տարած 1։0 հաշվով հաղթանակը։

«Գերազանց չխաղացինք։ «Էսպանյոլի» պաշտպանությունը շատ ինտենսիվ էր խաղում, թիմը փակվել էր, բարդ էր խաղալը։ Չկար ազատ տարածություն։

Ֆատիի հեռացման դրվագում մեր ֆուտբոլիստը հասավ գնդակին, բայց հեռացվեց։ Մենք հույս ունեինք, որ Ֆատին մեզ արագություն կտա եզրային անցումների ժամանակ։ Բայց կարմիր քարտն ամեն ինչ փոխեց։

Չեմպիոնական մրցավազքում պետք է հաղթել եւ սպասել «Ռեալի» արդյունքներին»,- Սետիենի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնան» 76 միավորով երկրորդ տեղում է եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռեալից» հետ է 1 միավոր։ 35-րդ տուրում Արքայական թիմը հուլիսի 10-ին կընդունի «Ալավեսին»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում