01:55  ,  9 հուլիսի, 2020

«Բարսելոնան» հաղթեց Սուարեսի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» տանը խաղաց «Էսպանյոլի» հետ։ Իսպանացի Էնրիկե Սետիենի գլխավորած թիմին հաղթանակ բերեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի գոլը 56-րդ րոպեին։

Դրանից առաջ կոպիտ խաղի համար հեռացվել էին «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին եւ «Էսպանյոլի» կիսապաշտպան Պոլ Լոսանոն։

«Բարսելոնան» 76 միավորով երկրորդ տեղում է եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռեալից» հետ է 1 միավոր։ 35-րդ տուրում Արքայական թիմը հուլիսի 10-ին կընդունի «Ալավեսին»։ «Էսպանյոլը» վերջինն է (24 միավոր) եւ դուրս մնաց Պրիմերայից։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Բարսելոնա» - «Էսպանյոլ»՝ 1։0 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 56

Հեռացումներ՝ Անսու Ֆատի («Բարսելոնա»), 50, Պոլ Լոսանո («Էսպանյոլ»), 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում