01:11  ,  9 հուլիսի, 2020

Սալահի դուբլը նպաստեց «Լիվերպուլի» հաղթանակին (ֆոտո, վիդեո)

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի 34-րդ տուրում հյուրընկալվեց «Բրայթոնին» եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը նաեւ գոլային փոխանցում կատարեց։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը։

«Լիվերպուլը» վաստակել է 92 միավոր։ «Բրայթոնը» 15-րդն է՝ 36 միավոր։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բրայթոն» - «Լիվերպուլ»՝ 1։3 (տեսանյութ)

Լեանդրո Տրոսարդ, 45 – Մոհամեդ Սալահ, 6, 76, Ջորդան Հենդերսոն, 8,

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս