00:42  ,  9 հուլիսի, 2020

Մխիթարյանը գեղեցիկ գոլով հավասարեցրեց հաշիվը (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել է «Պարմային»։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1։1։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի կազմում աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը գեղեցիկ գոլով (տեսանյութ) վերականգնեց հաշվի հավասարությունը։ Ընդմիջում է։

Մխիթարյանը գոլի հեղինակ էր դարձել նաեւ նախորդ տուրում՝ գրավելով «Նապոլիի» դարպասը։ «Ռոման» պարտվել էր 1։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում