22:21  ,  8 հուլիսի, 2020

Էդգար Բաբայանի գոլը հունիսի լավագույնն է դանիական Սուպերլիգայում

Հայաստանի հավաքականի եւ «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանի գոլը ճանաչվել է դանիական Սուպերլիգայի հունիսի լավագույն գոլ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Բաբայանը գեղեցիկ գոլով աչքի էր ընկել «Էսբյերգի» դեմ 30-րդ տուրի խաղում։ Հայ ֆուտբոլիստի գոլը նաեւ հաղթական էր՝ 2։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում