21:27  ,  8 հուլիսի, 2020

«Զենիթը» ստացավ Ռուսաստանի չեմպիոնի ոսկե մեդալներն ու գավաթը

Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» ստադիոնում տեղի ունեցավ ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը 6-րդ անգամ նվաճած «Զենիթի» պարգեւատրությունը։ Ակումբը ստացավ չեմպիոնական գավաթը, ֆուտբոլիստներն ու մարզիչները՝ ոսկե մեդալներ։

Պետերբուրգյան ակումբը երկրորդ տարին անընդմեջ դառնում է լավագույնը։

«Զենիթը» չեմպիոնական տիտղոսների քանակով հավասարվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին։ Ռեկորդակիրը «Սպարտակն» է՝ 10 տիտղոս։ «Զենիթը» 1984-ին դարձել է նաեւ ԽՍՀՄ չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում