19:56  ,  8 հուլիսի, 2020

«Ինտերը», «Աթլետիկոն» ու «Բարսելոնան» ցանկանում են ձեռք բերել «Արսենալի» կիսապաշտպանին

Միլանի «Ինտերը», Մադրիդի «Աթլետիկոն» ու կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալի» 21-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Մատեո Գենդուզիի ծառայություններով, հաղորդում է L'Equipe-ը։ Երեք ակումբների ներկայացուցիչներն էլ արդեն բանակցել են «Արսենալի» հետ։

Գենդուզին լարված հարաբերություններ ունի թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ, որը հեռացրել էր նրան ընդհանուր խմբի մարզումներից։

Գենդուզիի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 34 հանդիպման, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English