18:47  ,  8 հուլիսի, 2020

Պարետատունը թույլ չի տվել երկրպագուների մուտքը Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչին

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հուլիսի 10-ին անցկացվելիք ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Նոա» և «Արարատ-Արմենիա» թիմերի միջև կանցկացվի առանց երկրպագուների։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՀՀ պարետատուն՝ հանդիպմանը սահմանափակ քանակով երկպագուների մուտքը թույլ տալու խնդրանքով:

Ի պատասխան ՀՖՖ-ի հարցման՝ ՀՀ պարետատնից պատասխանել են, որ երկրում նոր կորոնավիրուսային վարակի տարածվածության ներկա դինամիկայով պայմանավորված՝ չի թույլատրվում նույնիսկ սահմանափակ քանակի երկրպագուների ներկայությունը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

«Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս