17:51  ,  8 հուլիսի, 2020

«Տոտենհեմի» ֆուտբոլիստը որակազրկվեց երկրպագուի վրա հարձակվելու փորձի համար

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի կիսապաշտպան Էրիկ Դայերը որակազրկվել է չորս խաղով, հայտնում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

Մարտի 4-ին տեղի ունեցած Անգլիայի գավաթի խաղարկության հանդիպումից հետո Էրիկ Դայերը բարձրացել էր տրիբունա եւ փորձել էր հարձակվել երկրպագուի վրա, որը «Նորվիչի» հետ խաղի ժամանակ անպատվել էր իրեն։ 26-ամյա ֆուտբոլիստը տուգանվել է նաեւ 40 հազար ֆունտ ստերլինգով։

1/8 եզրափակիչում «Տոտենհեմը» չէր կարողացել հաղթահարել «Նորվիչ Սիթիի» արգելքը։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով, լրացուցիչ ժամանակը՝ 0։0 հաշվով, իսկ 11 մետրանոցներով «Նորվիչը» հաղթել էր 3։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English