17:17  ,  8 հուլիսի, 2020

Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն վերադարձավ «Ռենո»

Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն պայմանագիր է կնքել «Ռենոյի» հետ, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։ 38-ամյա իսպանացի մրցարշավորդը ֆրանսիական կոլեկտիվը կներկայացնի հաջորդ մրցաշրջանից՝ փոխարինելով ավստրալացի Դանիել Ռիկարդոյին, որը կտեղափոխվի «Մաքլարեն»։

Ալոնսոն «Ռենոյում» հանդես է եկել 2003-2006 եւ 2008-2009 թվականներին։ Հենց այս թիմի հետ է նա նվաճել չեմպիոնական տիտղոսները։ Այնուհետեւ նա տեղափոխվեց «Ֆերարի», որի կազմում անցկացրեց 2010-2014 թվականների մրցաշրջանները։

Դրանից հետո «Մաքլարենում» չորս մրցաշրջանում անցկացնելուց հետո Ալոնսոն 2018-ին հեռացել էր Ֆորմուլա-1-ից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում