16:50  +04,  8 հուլիսի, 2020

ՊՍԺ-ն պատրաստ է Մբապեին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը շարունակում է բանակցություններ վարել թիմի հարձակվող Կիլիան Մբապեի հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը երկարաձգելու նպատակով:

L'Equipe-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն պատրաստ է 21-ամյա Մբապեին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը՝ նրան առաջարկելով տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ: Այժմ Մբապեն ստանում է տարեկան 20 միլիոն եվրո:

Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Կիլիան Մբապեի տեղափոխությամբ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ