Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը հուլիսի 7-ին առաջին մարզումն է անցկացրել կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված կարանտինից հետո:
Հունիսի 23-ին 33-ամյա Ջոկովիչի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, իսկ հուլիսի 2-ին թեստի արդյունքը եղել էր բացասական:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2020 թվականի բոլոր այն մրցաշարերը, որոնք պետք է տեղի ունենային հողածածկի վրա, չեղարկվել են: Բացառություն է կազմել միայն Ֆրանսիայի բաց առաջնությունը:
Novak Djokovic on court today with Viktor Troicki. His first practice after self-isolation. #Novak #Djokovic Photo: Novak Tenis Centar pic.twitter.com/UtCtkqC1OY
— Saša Ozmo (@ozmo_sasa) July 7, 2020
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում