15:07  ,  8 հուլիսի, 2020

Ջոկովիչն առաջին մարզումն է անցկացրել կարանտինից դուրս գալուց հետո (ֆոտո)

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը հուլիսի 7-ին առաջին մարզումն է անցկացրել կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված կարանտինից հետո:

Հունիսի 23-ին 33-ամյա Ջոկովիչի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, իսկ հուլիսի 2-ին թեստի արդյունքը եղել էր բացասական:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2020 թվականի բոլոր այն մրցաշարերը, որոնք պետք է տեղի ունենային հողածածկի վրա, չեղարկվել են: Բացառություն է կազմել միայն Ֆրանսիայի բաց առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս