Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է ընդունել թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի ապագայի վերաբերյալ:
«Բարսելոնան» որոշել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չվաճառել 29-ամյա հարձակվողին և հնարավորություն տալ հաջորդ մրցաշրջանում դրսևորել իրեն:
Եթե հաջորդ մրցաշրջանում ևս Գրիզմանը չկարողանա արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել, «Բարսելոնան» 2021 թվականի ամռանը տրանսֆերի կհանի ֆրանսիացի հարձակվողին:
Անտուան Գրիզմանը Մադրիդի «Աթլետիկոյից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ 130 միլիոն եվրոյի դիմաց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Նյուքասլը» և Փարիզի ՊՍԺ-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում