12:14  ,  8 հուլիսի, 2020

Կլոպ. Լալանան արդեն իսկ «Լիվերպուլի» լեգենդներից մեկն է

Անգլիայի նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի անգլիացի կիսապաշտպան Ադամ Լալանայի մասին, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից:

«Լալանան «Լիվերպուլի» առանցքային ֆուտբոլիստներից մեկն է: Նա իսկական պրոֆեսիոնալ է, որը դա ապացուցել է ինչպես մարզումների, այնպես էլ հանդիպումների ժամանակ:

Լալանան տեղյակ է եղել, որ ակումբը նոր պայմանագիր չի առաջարկելու նրան: Նա դեռ այստեղ է, սակայն ես արդեն կարոտում եմ նրան: Լալանան, իրոք, արդեն իսկ «Լիվերպուլի» լեգենդներից մեկն է»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ադամ Լալանան «Լիվերպուլում» հանդես է գալիս 2014 թվականից: 32-ամյա ֆուտբոլիստն ակումբի կազմում մասնակցել է 178 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում